Էրդողանը հրաժարվել է Ռուսաստանի հետ վիճել «Ուկրաինայի վերաբերյալ շոուի» պատճառով
ԱշխարհԹուրքիան չի խառնվի «Ուկրաինայի վերաբերյալ շոուին»: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան նախկինում հստակ և բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում։ Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, շարունակվում են բոլոր հարթություններում։
Ավելի վաղ Անկարան բազմիցս հայտարարել է Մոսկվայի հետ լավ հարաբերությունների կարևորության մասին։ Թուրքիան հակառուսական պատժամիջոցներ չկիրառեց՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի մյուս երկրների։
Թուրքիան դեմ է արտահայտվել նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը` առաջնորդվելով սեփական քաղաքական նկատառումներով: