ԵՄ-ից կանխատեսվում է որոշիչ փոփոխություններ` ռուսական նավթի հետ կապված
ԱշխարհԵվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի ռուսական նավթի ներմուծման էմբարգոյին «մի քանի օրվա ընթացքում», երեկ հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը: «Մի քանի օրից մենք բեկում կունենանք», - ասել է Ռոբերտ Հաբեկը գերմանական ZDF հեռուստաալիքի հարցին ի պատասխան:
Այնուամենայնիվ, նախարարը զգուշացրել է, որ էմբարգոն ինքնաբերաբար չի թուլացնի Կրեմլը։ Նավթի համաշխարհային գների աճը ռուսական նավթի վրա ԱՄՆ-ի կողմից էմբարգո սահմանելուց հետո թույլ տվեց Ռուսաստանին ավելի շատ եկամուտներ ստանալ ավելի փոքր ծավալներ վաճառելով:
Հաբեկի խոսքով՝ Եվրահանձնաժողովը և Միացյալ Նահանգներն աշխատում են առաջարկի վրա, որ այլևս չվճարեն «ցանկացած գին» նավթի համար, այլ սահմանափակեն համաշխարհային գները: