QUAD-ը Տոկիոյում քննարկել է տնտեսական հարցեր
ԱշխարհԱնվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) երկրները (ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա և Հնդկաստան) Տոկիոյում քննարկել են անվտանգության և տնտեսական հարցեր, ներառյալ Չինաստանի ազդեցության աճը և Ուկրաինա ռուսական ներխուժման շուրջ տարաձայնությունները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հիմնական ասիական դաշնակիցներին ասել է, որ աշխարհը «մեր ընդհանուր պատմության սև պահին» է՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով: Նրա խոսքով` ուկրաինական պատերազմը դարձել է գլոբալ խնդիր, և այժմ աշխարհակարգի պաշտպանությունը հատկապես կարևոր է դարձել։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան սատարել է Բայդենին՝ ասելով, որ Ռուսաստանի նման ներխուժումը Ուկրաինա չպետք է տեղի ունենա Ասիայում: