ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են. Շոյգու
ԱշխարհՌուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են, Մոսկվան նրանց կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Անթաքույց սպառնալիքներ են, շանտաժ։ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը», - ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Շոյգուն:
Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։