Ռովշան Ասկերովը վիրավորել է Մարգարիտա Սիմոնյանին
Աշխարհ«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստավիկտորինայի մասնակից Ռովշան Ասկերովը արձագանքել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վիրավորանքներին, ով Ռ. Ասկերովին հեռակա ձերբակալելու մասին տեղեկությունների հայտնվելուց հետո վերջինիս անվանել էր «ռուսաֆոբ և շովինիստ»։
«Մարգո, հուսով եմ, որ պատերազմից հետո քեզ կկախեն»,- գրել է Ասկերովը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կալանավորել էր Ռովշան Ասկերովին՝ նացիզմի վերածննդի գործով։
Նա երկու ամսով կկալանավորվի ձերբակալման կամ Ռուսաստան արտահանձնվելու պահից, «Ինտերֆաքս»-ին ասել է դատարանի մամուլի քարտուղար Եկատերինա Բուրավցովան։
Մայիսի 11-ին Ասկերովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Նրա նկատմամբ ապրիլի վերջին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 354.1-րդ հոդվածի 4-րդ մասով։ Պատճառը սոցցանցում մարշալ Գեորգի Ժուկովի մասին գրառումն է, որը պարունակում է կանխամտածված կեղծ տեղեկություններ, որոնքվիրավորում եւ վարկաբելում են մարշալի հիշատակը։