Զելենսկին խորհրդակցություն է հրավիրել Ղրիմի վերադարձի հարցով
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու Ղրիմի վերադարձի հարցը, հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է մարդկանց տրամադրությունը Ղրիմում և Սևաստոպոլում», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, Կիևը գիտակցում է, որ թերակղզում Ուկրաինայի` ակտիվ և ոչ անտարբեր քաղաքացիները լինելու են հիմնական աջակցությունը Ղրիմի վերադարձի հարցում։
«Մենք պետք է աջակցենք նրանց»,- եզրափակել է նա։