Forbes-ը հայտնել է Ջորջ Բուշի դեմ կատարած մահափորձի պատճառը
ԱշխարհԲուշ կրտսերի դեմ մահափորձը, որը, ըստ տեղեկությունների, կանխվել էր նախորդ օրը, նախապատրաստվում էր ի պատասխան Իրաքում ռազմական գործողության։
Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով հատուկ ծառայությունների փաստաթղթերին։
The New York Times-ը պարզաբանում է, որ ձերբակալվածի անունը Շիհաբ Ահմեդ է, նա սպանության ծրագիրը քննարկել է սոցիալական ցանցերում, սակայն այդ խոսակցությունները գաղտնալսվել են տեղեկատուների և գաղտնի գործակալների կողմից։
The Hill-ն իր հերթին գրում է, որ Շիհաբը մեղադրվում էր մարդուն ապօրինի կերպով Միացյալ Նահանգներ բերելու փորձի մեջ (ենթադրվում է, որ դա հանցագործություն կազմակերպելու նպատակով), ինչպես նաև սպանության փորձին օժանդակելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։