«Զապորոժիեյի վերադարձը Կիևի վերահսկողության տակ բացառվում է». Վլադիմիր Ռոգով
Աշխարհ«Զապորոժիեյի վերադարձը Կիևի վերահսկողության տակ բացառվում է, ինչպես նաև բանակցություններ Ուկրաինայի իշխանությունների հետ»։ Այսպիսի հայտարարություն է արել շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Զապորոժիեյի շրջանը պատմականորեն ռուսական տարածք է»,- ընդգծել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Ինչպես նշել է Ռոգովը, Կիևի իշխանությունները անկախ չեն. «Բացարձակապես բոլոր որոշումները ռազմական գործողությունների, զորքերի տեղափոխման և հարվածների վերաբերյալ ընդունում են միայն բրիտանացի կուրատորները»:
Բացի այդ, Ռոգովը հայտարարեց Ռուսական կայսրության ժամանակների զինանշանի վերադարձի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զապորոժիեյի ազատագրված տարածքներում երկարժութային գոտի է ստեղծվել։