Բնակչության աղքատացումը Բրիտանիայում խանութների գողության բում է առաջացրել
ԱշխարհՄիացյալ Թագավորությունում տնտեսական ճգնաժամը շարունակում է թափ հավաքել։ Նոր պատուհաս է դարձել աճող գողությունը, որին բախվել են երկրի մանրածախ ցանցերից շատերը, գրում է Daily Mail-ը։
Մանրածախ ցանցերի սեփականատերերը նշում են, որ հանցագործությունների աճի հետևում կանգնած են սիրողականները: Ի տարբերություն խանութների պրոֆեսիոնալ գողերի, որոնք սովորաբար գողանում են թանկարժեք իրերը՝ վերավաճառելու համար, նրանք գողանում են ամենաէժան սննդամթերքը:
Բրիտանական հասարակության անկումը հարուցել է հրապարակման մեկնաբանների դժգոհությունը։ «Թոշակառուները պետք է լոբի գողանան՝ ուտելու համար, մինչդեռ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոններ են ծախսվում թագուհու տարեդարձի համար նախատեսված ոսկե վագոնների և դրոշների վրա», - վրդովված էր ընթերցողներից մեկը: