Անկարայում ավարտվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հետ հանդիպումը
ԱշխարհՉորեքշաբթի օրը՝ մայիսի 25-ին, Անկարայի նախագահական համալիրում կայացել են եռակողմ բանակցություններ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների միջև։
Կողմերը քննարկել են Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը։
Եռակողմ հանդիպումից առաջ թուրքական կողմը առանձին բանակցություններ է վարել Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Անկարայում խորհրդակցություններն անցկացվել են փակ դռների հետևում և տևել մոտ հինգ ժամ։
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը Թուրքիայի բանակցություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է լուծեն ահաբեկչության հետ կապված խնդիրները` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Նա ասել է, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային տրամադրել է տվյալներ Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական մասնաճյուղի մասին, ինչպես նաև բարձրացրել է ահաբեկչության մեջ կասկածվողներին Թուրքիային արտահանձնելու հարցը։