Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից
Աշխարհ
Տասնմեկ նորածին է զոհվել Սենեգալի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, հայտնել է երկրի նախագահ Մակի Սալը:
«Ես հենց նոր ցավով ու սարսափով իմացա հրդեհի հետեւանքով 11 նորածինների զոհվելու մասին, որը բռնկել էր Տիվաուանի հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում…»,-գրել է նա Twitter-ում:
Նախագահը ցավակցություն է հայտնել մայրերին եւ զոհված մանկիկների ընտանիքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ