ԱՄՆ պետքարտուղարը նշել է այն երկրի անունը, որը սպառնում է աշխարհակարգին
ԱշխարհՉինաստանը միակ պետությունն է, որը նպատակ ունի փոխել ներկայիս աշխարհակարգը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Չինաստանը միակ երկիրն է, որը և՛ մտադրություն ունի փոխելու միջազգային կարգը, և՛ դրա համար ունի անընդհատ աճող տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական հզորություն», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Միևնույն ժամանակ, Բլինքենը հայտարարել է միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ Պեկինի հետ անմիջական փոխգործակցության համար Վաշինգտոնի պատրաստակամության մասին։
«Հուսանք, որ դա տեղի կունենա»,- հավելել է նա։