«Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում աշխարհում». Պուտինը` Ալիևին
ԱշխարհՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի 28-ի՝ Հանրապետության անկախության օրվա առթիվ։
«Սոցիալական և տնտեսական զարգացման մեջ ձեր երկրի ձեռք բերած հաջողություններն ընդհանուր առմամբ ճանաչված են: Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ հրատապ խնդիրների լուծման գործում»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել էր 2022 թվականի փետրվարին, համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։
«Հռչակագիրն, անկասկած, կնպաստի բոլոր ոլորտներում երկկողմ կապերի որակական ընդլայնմանը, ինչն ամբողջապես համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին»,- ասված է ուղերձում։