Մոլդովայի նախկին նախագահը տնային կալանքի տակ է
ԱշխարհՀինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, Քիշնևի դատարանը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30-օրյա տնային կալանքի է ենթարկել։ Նա մեղադրվում է կոռուպցիայի, դավաճանության և հայրենիքի դավաճանության մեջ։ Դոդոնին սպառնում է 20 տարվա ազատազրկում։
Ավելի վաղ երկրի դատախազ Պետրո Յարմալյուկը լրագրողներին հայտնել էր, որ հետաքննությունն ապացույցներ է գտել, որոնք հաստատում են երկրից հեռանալու՝ նախկին նախագահի ծրագիրը։
Իրավապահ մարմինները խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են ինքնաթիռի տոմսեր, ինչպես նաև խոշոր չափի արտարժույթով գումար, ինչը, ըստ դատախազի, հաստատում է այս մտադրությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները Դոդոնին կալանավորել էին 72 ժամով։ Նախկին նախագահի, ինչպես նաև նրա մոր տները խուզարկվել են։ Հաջորդ օրը երկրի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցության ֆինանսավորման և հայրենիքի դավաճանության համար։