Բորիս Ջոնսոնը Զելենսկիին առաջարկել է ստեղծել նոր դաշինք. ո՞րն է պատճառը
ԱշխարհՋոնսոնն առաջարկել է Զելենսկիին ստեղծել ԵՄ-ին այլընտրանքային դաշինք՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ՝ Ռուսաստանին դիմակայելու համար։
Այս մասին գրում է Corriere Della Sera-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։ «Բորիս Ջոնսոնի առաջարկած մոդելը ներառում է եվրոպական համայնքի ստեղծում՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ: Բացի Ուկրաինայից, Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից, այն հետագայում կարող է ներառել նաև Թուրքիան»,- ասվում է նյութում։
Հրատարակության տվյալներով՝ Բրիտանիայի վարչապետն իր միտքն արտահայտել է ապրիլի սկզբին Կիև մեկնելիս։ Այս հարցում ուկրաինական կողմի դիրքորոշումը չի հաղորդվում։