«Ռուսաստանին մեկուսացնելու Վաշինգտոնի և Բրյուսելի բոլոր փորձերը ձախողվել են». Վյաչեսլավ Վոլոդին
ԱշխարհՌԴ քաղաքական գործիչ Վյաչեսլավ Վոլոդինը նախօրեին հայտնել է. «Միացյալ Նահանգները կորցրել է աշխարհի մարդկանց մեծ մասի աջակցությունը»։
Որպես հաստատում նա օրինակ բերեց ՄԱԿ-ի մի քանի վերջին քվեարկությունները։
Դրանցից մեկը մարտի սկզբին էր, երբ 40 երկրներ (աշխարհի բնակչության 57,3%-ը) հրաժարվեցին ընդդիմանալ Ռուսաստանին, իսկ երկրորդը՝ ապրիլին, երբ 82 երկիր (բնակչության 76,2%-ը) կողմ չքվեարկեց ռուսներին։ Նա նաև հավելել է որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը ձախողվել են:
«Ինչպես տեսնում եք, հաճախ ՄԱԿ-ում մեծամասնության որոշումների հետևում իրականում փոքրամասնությունն է կանգնած։ Այդ իսկ պատճառով Ջո Բայդենը ձգտում է բարեփոխել ՄԱԿ-ը, որպեսզի զբաղեցնի Միացյալ Նահանգների դիրքորոշումը»,- եզրափակել է Վոլոդինը։