G7 երկրները պարտավորվել են աշխատել աղտոտող էներգիայի աստիճանական վերացման ուղղությամբ
ԱշխարհG7 երկրները պարտավորվել են աշխատել աղտոտող էներգիայի աստիճանական վերացման ուղղությամբ: Երկրները ստանձնել են «մինչեւ 2035 թ. հիմնականում առանց ածխածնի էլեկտրաէներգիայի ոլորտների հասնելու նպատակը», ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է G7-ի էներգետիկայի, կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարարների՝ Բեռլինում կայացած հանդիպումից հետո:
Նրանք նաեւ «կոնկրետ եւ ժամանակին քայլեր են նախատեսում հայրենական ածխային էներգիայից աստիճանական հրաժարման ուղղությամբ»։
Հայտարարության համաձայն՝ G7 երկրները պարտավորվել են նաեւ հավակնոտ միջոցներ ձեռնարկել պլաստիկից աղտոտվածության դեմ պայքարի համար:
Նախարարները նաեւ պարտավորվել են մինչեւ 2030 թ. ակտիվացնելիրենց առափնյա եւ ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանմանը կամ պաշտպանությանն ուղղված ազգային ջանքերը: