Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը
ԱշխարհՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի գործընկեր երկրների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 15-16-ը Բրյուսելում: Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա հունիսի 15-16-ը Բրյուսելում։ Հանդիպումը կսկսվի աշխատանքային ընթրիքով, ուր կհրավիրվեն գործընկերները ՝ Վրաստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան և Շվեդիան: Ընթրիքը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով», - ասված է դաշինքի հայտարարության մեջ: