Շվեյցարական Ալպերում սառցաբեկորների ընկնելու հետևանքով երկու լեռնագնաց մահացել է
Աշխարհ
Շվեյցարիայի հարավ-արևմուտքում Ալպյան լեռներում սառցաբեկորների ընկնելու հետևանքով մահացել է երկու լեռնագնաց, ինը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պատահարի հետևանքով սկսված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանվել են 17 լեռնագնացներ, ովքեր տարբեր խմբերով եղել են այդ հատվածում:
Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվել են 40-ամյա ֆրանսիացի և 65-ամյա իսպանացի: Ինը վիրավորներից երկուսի վնասվածքները լուրջ են:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է