Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել
ԱշխարհԲելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Սահմանապահի օրվա առթիվ երկրի սահմանապահ ծառայությանը հղած իր ուղերձում։
Լուկաշենկոն նշել է, որ վստահ է՝ սահմանապահները գիտակցում են, թե «ինչ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած երկիրը՝ սահմանների մոտ ստեղծված լարված ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում ու թե ինչ առճակատում է գնում պետության շուրջ»։
«Համոզված եմ, որ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մենք կպաշտպանենք»,- նշել է Լուկաշենկոն։