Պուտինը առողջական խնդիրնե՞ր ունի․ Լավրովը մեկնաբանել է
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկած է հայտնել, որ «խելամիտ մարդիկ» կարող են հիվանդության նշաններ տեսնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։ Այս մասին Լավրովն ասել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Պուտինի հիվանդության մասին տեղեկությունները, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ, նրան կարող եք դիտել էկրաններից, կարդալ և լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ խելամիտ մարդիկ այս մարդու մեջ կարող են տեսնել որևէ հիվանդության կամ որևէ առողջական խնդրի նշաններ: Ես դա թողնում եմ նրանց խղճին, ովքեր նման լուրեր են տարածում՝ չնայած ամենօրյա հնարավորություններին՝ ճշտելու, թե ով ինչ վիճակում է»,֊ասել է Լավրովը: