Սիրիան Թուրքիային մեղադրել է էթնիկ զտումներ իրականացնելու մեջ
Աշխարհ
Դամասկոսը մեղադրել է Անկարային Սիրիայում էթնիկ զտումներ իրականացնելու համար: Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Դամասկոսը մերժում է Թուրքիայի թշնամական գործողությունները, որոնք իրականացվել են մի քանի օր առաջ Էլ-Հասակա քաղաքի մերձակայքում: Այդ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև բնակիչներին հասցվել է գույքային վնաս։
«Սիրիայում այսպես կոչված «բուֆերային գոտի» ստեղծելու Թուրքիայի գործողությունները ագրեսիա են և Էրդողանի կառավարության կողմից իրականացվող էթնիկ և աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասը: Սրանք ռազմական հանցագործություններ են և անմարդկային արարքներ, որոնք դատապարտվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով»,-ասված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, այդ մասին շուտով որոշում կկայացվի։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ