Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը ազատվել է աշխատանքից
ԱշխարհՈւկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը ազատվել է աշխատանքից բազմաթիվ կեղծիքներ տարածելու համար։
Լյուդմիլա Դենիսովային պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի 234 պատգամավոր։
«Լյուդմիլա Դենիսովայի լրատվամիջոցների աշխատանքը ներառել է սեռական հանցագործություններ և երեխաների բռնաբարության մանրամասներ, ինչը պատգամավորների կարծիքով, միայն վնաս է հասցրել Ուկրաինային և շեղել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը»,- ասել է պատգամավոր Պավել Ֆրոլովը։
Դենիսովային նախատել են նաև հատուկ գործողության սկզբից ի վեր շատ ժամանակ արտասահմանում անցկացնելու, մարդասիրական միջանցքներ կազմակերպելուց և գերիների փոխանակումից խուսափելու համար։