Զելենսկին ընդունել է Էրդողանի առաջարկը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ հայտնում է Вести-ի ուկրաինական ծառայությունը։
Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ հանդիպման ձևաչափերի մասին առայժմ քննարկում չկա. խոսքը նման հանդիպմանը սկզբունքորեն համաձայն լինելու մասին է։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան չի հրաժարվում երկու երկրի ղեկավարների հանդիպումից, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները պետք է համապատասխան փաստաթուղթ համաձայնեցնեն, որն այնուհետև կվերջնականացվի ամենաբարձր մակարդակով։