Ռուսաստանը պատրաստ է համաձայնագրեր կնքել Ուկրաինայի հետ. Մատվիենկո
ԱշխարհՌուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների և համաձայնագրերի ստորագրման համար, որոնք «կհանգեցնեն խաղաղության», երեքշաբթի ասաց Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Մոզամբիկի նախագահ Ֆիլիպե Նյուսիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բաց ենք բանակցությունների համար: Ես լիովին համաձայն եմ ձեր դիրքորոշման հետ, որ անհրաժեշտ են դիվանագիտական, խաղաղ լուծումներ, բայց դա պահանջում է կամք երկու կողմերից: Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, համաձայնագրերի ստորագրման, ինչը կկանգնեցներ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը և կբերեր խաղաղություն, սակայն Կիևի կողմից նման պատասխան ռեակցիա չենք տեսնում»,- ասել է Մատվիենկոն՝ դիմելով Նյուսիին։