ԱՄՆ նախագահը հայտնել է, թե ինչով կշարունակի օգնել Ուկրաինային
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը New York Times ամսագրին հայտնել է Ուկրաինայի պատերազմում ԱՄՆ-ի օգնության նպատակների մասին։ Բայդենը հայտնում է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնել Ուկրաինային զենքով և ֆինանսավորմամբ, սակայն նրանց համար կարևոր է, որ պատերազմը մնա երկրի սահմաններում։
BBC լրատվամիջոցը առանձնացրել է նրա զեկույցից հիմնականը։
«ԱՄՆ-ի նպատակը պարզ է: Մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա, որը կարող է պաշտպանվել իրեն հետագա ագրեսիայից: Ուստի, ես որոշեցի, որ մենք ուկրաինացիներին կտրամադրենք ավելի լավ հրթիռային համակարգեր և զինամթերք, որը նրանց թույլ կտա առավել ճշգրիտ խոցել մարտադաշտի հիմնական թիրախները»,- ասել է Ջո Բայդենը։