Աշխարհի 30 երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 550 դեպք. ԱՀԿ
ԱշխարհԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղյակ է 30 երկրներում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկի վարակման ավելի քան 550 դեպքի մասին: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, չորեքշաբթի օրը ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Մինչ օրս ԱՀԿ-ում գրանցվել է ավելի քան 550 հաստատված դեպք աշխարհի 30 երկրներից, որոնք էնդեմիկ չեն կապիկի վիրուսի համար»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
Նրա խոսքով` կապիկի ծաղիկի բռնկման վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են, բայց վիրուսի հանկարծակի հայտնվելը միևնույն ժամանակ շատ երկրներում կարող է նշանակել, որ այն որոշ ժամանակ անաղմուկ փոխանցվել է:
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ վարակվածների թիվը կավելանա։
Կապիկի ծաղիկի ախտանշանները վերանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող են հանգեցնել բժշկական բարդությունների և նույնիսկ մահվան: