Պուտինը և Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Անկարան կփորձի օգնել ուկրաինական նավահանգիստների ականազերծման հարցում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիա կատարած այցն ամփոփող մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] [Թուրքիայի նախագահ] Ռեջեփ Թայիփի խոսակցության արդյունքներով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ թուրք գործընկերները կջանան օգնել ուկրաինական նավահանգիստների ականազերծումը կազմակերպելուն, որպեսզի այնտեղից ազատ արձակվեն, ըստ էության, պատանդ վերցված նավերը, որոնք զարգացող երկրների համար անհրաժեշտ բեռներ են տեղափոխում»,- ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու