ԱՄՆ-ն քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը
ԱշխարհԱՄՆ-ը քննադատել է Սիրիայում ռազմական գործողության Թուրքիայի ծրագրերը։ Անկարայի դեմ համապատասխան քննադատությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Սիրիայում նոր ռազմական գործողության առաջիկա մեկնարկի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողության նպատակը տեսնում է այս երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակցության կենտրոնների ոչնչացման մեջ։
Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը երկար ժամանակ աջակցել է սիրիացի քրդերին, այդ թվում՝ զենք մատակարարելով նրանց։ Քրդերն ԱՄՆ-ի կողմից դիտվում էին որպես այլընտրանք` արմատական խմբավորումներին և Սիրիայի ներկայիս կառավարությանը: