Վրաստանը JAVELIN հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ է ստացել 2022 թ. առաջին եռամսյակում
Վրաստան2022 թ. առաջին եռամսյակում Վրաստանն ԱՄՆ-ից նոր՝ JAVELIN հակատանկային համակարգ է ստացել։
«2022-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը համաֆինանսավորմամբ JAVELIN-ի լրացուցիչ խմբաքանակ է գնել։ Այժմ ԱՄՆ-ի օգնությամբ մարտավարական տեխնիկայի արդիականացում է իրականացվում, այդ թվում՝ բրիգադների տեղակայում, հետախուզական եւ կապի համակարգերի զարգացում, հրետանային համակարգերի արդիականացում եւ կրակի կառավարման ժամանակակից համակարգերի տեղակայում»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է «Գրուզիա-օնլայն»-ը:
JAVELIN-ը շարժական հրթիռային համակարգ է, որն օգտագործվում է տանկերի, զրահափոխադրիչների եւ այլ մարտական մեքենաների դեմ։