Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի «շատ ամիսներ». Բլինքեն
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Սպիտակ տան վարչակազմը չի ակնկալում, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն առաջիկա ամիսներին կավարտվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ժամանակին, ինչպես նշել է (ՆԱՏՕ-ի) գլխավոր քարտուղարը, մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպես և երբ ամեն ինչ տեղի կունենա։ Որքանով մենք հիմա կարող ենք ասել, հակամարտությունը կշարունակվի դեռ շատ ամիսներ», - ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են օգնել Ուկրաինային ամրապնդելու իր ինքնապաշտպանությունն ու բանակցային դիրքերը Ռուսաստանի Դաշնության հետ։ Սպիտակ տունը կհարմարեցնի օգնության չափը՝ կախված իրավիճակի զարգացումից։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու