Մոլդովայի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին խնայել գազը
Աշխարհ
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ասել է, որ տների սեփականատերերը, տնտեսվարող սուբյեկտները և տեղական իշխանությունները պետք է սկսեն խնայել գազն ու էլեկտրաէներգիան` սակագների բարձրացման պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կոչ եմ անում յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր տնտեսվարողի և յուրաքանչյուր քաղաքապետի մտածել էներգաարդյունավետության ծրագրերի մասին։ Այս թանկացած գինը պետք է վերածվի սպառման նոր եղանակի»,- ասել է նա։
Նրա խոսքով` քաղաքացիները պետք է հասկանան, որ երկիրը էներգիա չի արտադրում և չունի գազի պաշարներ, ուստի պետք է պատրաստվել ձմռանը և փոխել սպառման կառուցվածքը։
Գավրիլիցան նաև հավելել է, որ Մոլդովայի իշխանությունները մտադիր են ծրագիր մշակել էներգետիկ ռեսուրսներից կախված տնտեսական գործակալներին աջակցելու համար։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ