Ուկրաինայում հայտարարել են, որ ռուսական բանակը պատրաստում է կրկին հարձակվել Կիևի վրա
ԱշխարհՌուսական զորքերը կարող են կրկին հարձակվել Կիևի վրա, ուստի շրջանի բնակիչներին խորհուրդ է տրվում չկորցնել զգոնությունը։ Կիևի տարածքային պաշտպանական բրիգադի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը խոսել է այն մասին, որ Ռուսաստանն այս ուղղությամբ, բացի հարավարևելյանից, կարող է «երկրորդ ճակատ» բացել։
Մասնավորապես, նրա խոսքով, Ուկրաինայի հյուսիսային սահմանին՝ Բելառուսում, կրկին կենտրոնացել են ռուսական զորքերի նոր ստորաբաժանումներ, ստեղծվել են գումարտակային մարտավարական խմբեր։
«Բացի այդ, թշնամու անօդաչու թռչող սարքերը հատում են մեր երկրի սահմանը՝ փորձելով հետախուզել իրավիճակը»,- ասել է նա։
Կովալյովը նշել է, որ հրթիռային հարձակումների սպառնալիքը Կիևում պահպանվում է։ Ըստ նրա՝ Կիևի բնակիչները պետք է գիտակցեն դա, քանի որ հյուսիսից եկող սպառնալիքը չի վերացել։
«Կիևի համար կա ահաբեկչական գործողության վտանգ, բալիստիկ և թևավոր հրթիռներով հրթիռակոծման վտանգ»,- ասել է նա։