ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը
ԱշխարհՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը՝ օտար լեզուներով երկրի անվան գրությունը դարձնել «Turkiye»: Այս մասին Anadolu-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Այսուհետ «Turkiye» անվանումը կօգտագործվի բոլոր միջազգային հարթակներում և պաշտոնական փաստաթղթերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել էր. «Գործընթացը, որը մենք սկսել ենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ մեր երկրի բրենդի հեղինակության բարձրացման համար, մոտենում է ավարտին։ Նամակով, որը ես այսօր ուղարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով, մենք արտասահմանյան լեզուներով մեր երկրի անվանումը գրանցում ենք որպես Türkiye։ Թող դա մեզ բարիք տա»: