Գիշերային գնդակոծության են ենթարկվել Լվովի, Խարկովի և Սումիի շրջանները
Աշխարհ«Հունիսի 1-ի գիշերը Լվովի մարզը հրթիռակոծվել է Սև ծովի հատվածից»,- հայտնել է շրջանի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Նրա խոսքով՝ հարված է հասցվել Ստրիի և Սիմբիրսկի շրջանների երկաթուղային ենթակառուցվածքին։ Երկաթուղային երթևեկությունը դժվարացել է սակայն դադարեցված չէ։
Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, հավելել է Կոզիցկին։
Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ գիշերը ռուս զինվորականները գնդակոծել են Խարկովի Կիևի և Սլոբոդա շրջանները։ Նրա խոսքով՝ արկերից մեկը դիպել է դպրոցին, իսկ հրետակոծության հետևանքով մի կին է մահացել։