Բելառուսում մահապատիժ է սպառնում 59-ամյա ակտիվիստին
ԱշխարհԲելառուսում շարունակվում են աղմկահարույց «Ավտուխովիչի գործով» լսումները. դահլիճում կա 12 մարդ, այդ թվում՝ քահանա, թոշակառու և 62-ամյա հաշմանդամ քաղբանտարկյալի ընտանիքը։
Քննիչների խոսքով՝ «հանցավոր խմբի անդամները» պայթեցրել են իշխանությունների աշխատակիցների տներն ու մեքենաները, պլանավորել են պատանդ վերցնել ռուս զինվորականին Բելառուսի տարածքում և չեն բացառել Ալեքսանդր Լուկաշենկոյի ֆիզիկական ոչնչացման հնարավորությունը։
Գլխավոր մեղադրյալին՝ 59-ամյա գործարար և ակտիվիստ Նիկոլայ Աուտուխովիչին, սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։