Մեդվեդևը սպառնացել է հակահարված տալ, եթե Ուկրաինան հարձակվի Ռուսաստանի վրա
ԱշխարհՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածներ կհասցնի Ուկրաինայում որոշումների կայացման կենտրոններին, եթե Կիևը օգտագործի ԱՄՆ-ից ստացված զենքերը ռուսական տարածքների վրա հարձակվելու համար։ Այս մասին նա ասել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։
«Եթե այդ զինատեսակները կիրառվեն ռուսական տարածքների դեմ, մեր երկրի զինված ուժերը այլ ելք չեն ունենա, քան քայլեր ձեռնարկել՝ տապալելու որոշումների կայացման կենտրոնները», - ասել է Մեդվեդևը։
Նա նշել է այդ թիրախները՝ առաջին հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Բայց պետք է հասկանաք, որ վերջնական որոշումների կայացման կենտրոններն այս դեպքում, ցավոք, նույնիսկ Կիևի տարածքում չեն գտնվում։ Ուստի սա, իհարկե, սպառնալիք է, որը պետք է հաշվի առնել»,- զգուշացրել է Մեդվեդևը։