Բրազիլիայում 127 մարդ տեղատարափների եւ սողանքների զոհ է դարձել
Աշխարհ
Բրազիլիայի Պեռնամբուկու նահանգում հեղեղումների հետեւանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը հասել Է 127-ի: Այդ մասին հաղորդել Է քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 120 զոհվածի մասին: Հայտարարության համաձայն, նոր մարմինները հայտնաբերվել են Ռեսիֆե քաղաքի՝ նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում:
Անհետ կորած Է մնում մեկ կին. ենթադրվում Է՝ նա զոհվել Է Կամարժիբի մունիցիպալիտետում՝ սողանքի հետեւանքով:
Նրա մարմնի որոնումները ծառայական շների օգնությամբ շարունակվում են: Տարերքի հետեւանքով իրենց տներն ստիպված են եղել լքել տեղի 9,3 հազար բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ