«Կույր պատժամիջոցները հարվածեցին մեզ, այլ ոչ թե ռուսներին». Լեհաստանում ցույց է սկսվել
ԱշխարհԼեհաստանում ընթանում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով առանց աշխատանքի և աշխատավարձի մնացած Sulzer Turbo Service Poland գազային տուրբինների վերանորոգման ընկերության աշխատակիցների հանրահավաքը։
«Կույր պատժամիջոցները հարվածեցին մեզ, այլ ոչ թե ռուսներին»,- գրել են ցույցի մասնակիցները։
Ապրիլի վերջին Լեհաստանի կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց ռուս գործարար Վիկտոր Վեկսելբերգի նկատմամբ, ով Sulzer Turbo Service Poland-ի բաժնետերերից է։ Այդ պատճառով ընկերության հաշիվները սառեցվել են, և այն ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը Լեհաստանում։
Լրատվամիջոցները հայտնել են, որ մոտ 160 մարդ մնացել է առանց աշխատանքի։