Ռուսական հեռուստաալիքները չեն նշել, որ պատերազմը շարունակվում է արդեն 100 օր
ԱշխարհՌուսական հեռուստաալիքները չեն նշել, որ պատերազմը շարունակվում է արդեն 100 օր։ Նրանք չեն ամփոփել մարտերը և չեն նշել ներխուժման տևողությունը, հայտնում է BBC-ի մոնիտորինգի ծառայությունը։
Պատերազմի մեկնարկից առաջ մեկնաբանները պնդում էին իրենց հեռուստադիտողների հետ, որ ընդամենը մի քանի օր կպահանջվի, որպեսզի Ռուսաստանը վերահսկողություն ստանձնի Ուկրաինայի նկատմամբ:
Նախօրեին Meduza-ն, վկայակոչելով նախագահական վարչակազմի աղբյուրները, հայտնել էր, որ իշխանությունները խնդրել են պետական լրատվամիջոցներին չկենտրոնանալ այս ամսաթվի վրա:
«Պատերազմի երկարատևությունը կարող է ստիպել ռուսներին մտածել դրա նպատակների և հաջողության մասին»,- հրատարակությանը հայտնել է Կրեմլի աղբյուրը։