Ինչպես են արտահայտվել Բրիտանիայի ԱԳՆ-ն և Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը ռուս-ուկրաինական պատերազմի 100-րդ օրվա վերաբերյալ
ԱշխարհՈւկրաինայում պատերազմի 100-րդ օրվա վերաբերյալ հայտարարություններ են արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Ստրասը։
Ժոզեպ Բորել Բորելը գրել է. «Ուկրաինա ռուսական ներխուժման 100-րդ օր: 100 օր ԵՄ ուժեղ աջակցություն Ուկրաինային։
100 օր, որի արդյունքում հազարավոր զոհեր և 6,8 միլիոն փախստականներ կան:
Անիմաստ ավերածությունների 100 օր՝ միլիարդավոր դոլարների վնասով»։
Իսկ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է. «Պուտինի ներխուժումը մահ ու ավերածություն բերեց այնպիսի մասշտաբներով, որոնք Եվրոպայում չէին տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս պատերազմը հսկայական հետևանքներ կունենա համաշխարհային խաղաղության և բարգավաճման վրա»։