ՌԴ-ն հունիսի 14-ից կվերացնի օտարերկրյա զբոսաշրջիկների համար նախատեսված COVID-19 սահմանափակումները
ԱշխարհՌուսաստանի Դաշնությունը հունիսի 14-ից վերացնում է օդային և ծովային անցակետերով ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի համաճարակաբանական սահմանափակումները։
«Համապատասխան փոփոխություններ կկատարվեն Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 635-ր և 2020 թվականի մարտի 27-ի թիվ 763-ր հրամաններում»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, օպերատիվ շտաբը որոշել է հունիսի 14-ից վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը Տաշքենդ-Սամարա և Տաշքենդ-Վոլգոգրադ երթուղիներով՝ յուրաքանչյուր երթուղում շաբաթական մեկ հաճախականությամբ։ Ուզբեկստանի քաղաքացիների համար երկաթուղային տրանսպորտով Ռուսաստան մուտքի սահմանափակումները կվերացվեն: