Եթե ժողովրդից փախածը ժողովրդի դեմ հատուկ միջոց է կիրառում, ուրեմն նա նույնիսկ վարչապետի պաշտոնակատար չէ. Գեղամ Նազարյան
Քաղաքական
Մենք չենք վախենում, մենք չենք թաքնվում, որովհետև մենք Նիկոլ չենք, որովհտեև մեր պայքարը մեր հայրենիքի համար է, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ անիմաստ է, քաի դեռ չի արձանագրվել մեկ կարևոր բան՝ արժանապատիվ պայքար հայրենիքի համար։
«Այսօր մենք արձանագրեցինք, որ Նիկոլն ու իր թիմը փախան ԱԺ-ից, կառավարությունից և ամենակարևորը՝ Հայաստանից։ Նա այլևս չի կարող ՀՀ ղեկավար լինել, որովհետև նա հատուկ միջոցներ է կիրառել։ Եթե ժողովրդից փախածը ժողովրդի դեմ հատուկ միջոց է կիրառում, ուրեմն նա նույնիսկ վարչապետի պաշտոակատար չէ։
Նիկո՛լ, ոնց փախել ես, այնպես էլ փախի, գնա, այս երկիրը չարիքից ազատիր։ Նիկո՛լ, դու այսօր բերման ենթարկեցիր հերոս տղերքի ծնողներին և դրա համար պատասխան ես տալու»,- ասաց պատգամավորը։
Գեղամ Նազարյանը հայտարարեց՝ մեր երկրի վրա լույս է բացվելու, և գալու է մի օր, երբ ինքը գնալու է Մեղրի, Հադրութ, ու ճանապարհին ոչ մի ադրբեջանցու չի հանդիպելու։
Պատգամավորը ցուցարարներին հորդորեց ոստիկանության հետ բախումների չգնալ, քանի որ դա է Նիկոլ Փաշինյանի ուզածը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ