Կարծես հատուկջոկատայիններ մտած լինեին ժողովրդի մեջ՝ վրեժ լուծելու․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանի հրահանգով ոստիկանները կազմակերպել էին «կոլցո» օպերացիա ժողովրդին ջարդելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր պահանջն էր միայն՝ բացել Դեմիրճյան փողոց։ Իրենք «կոլցո» օպերացիայով փորձել են ջարդել ժողովրդին, ինչի համար պատասխան են տալու։ Ազգային ժողովից մի քանի անձնավորություններ շարժման սկզբից փորձում են հիմքեր գտնել ինձ կալանավորման տանելու համար։ Ես պատասխանատվություն եմ կրում այս շարժման համար եւ հայտարարում եմ՝ ես պատասխանատվություն կրում եմ այն քաղաքացու համար, ում ոտքերը ջարդել է ոստիկանը եւ այն ոստիկանի համար, որը վնասվել է։ Ես պատասխանատվությունից թռնող չեմ»,- ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը դիմել է նման քայլի, քանի որ տեսել է՝ 35 օրվա ընթացքում շարժման թափը չի նվազել։
«Ինքն ասում էր՝ ես ուժ չեմ կիրառում, հրապարակը չեմ ցրում, բայց տակից բոլորին ջարդում էր՝ խուզարկություններ, ձերբակալություններ, բերման ենթարկել։ Տեսավ դա էլ օգուտ չի տալիս, անցավ իր ձեռագրին, դե ինքը միշտ արյան ծարավ է։ Քիչ արյուն է թափել, էլի է ուզում՝ հանուն իր աթոռի։ Կարծես հատուկջոկատայիններ մտած լինեին ժողովրդի մեջ՝ վրեժ լուծելու։ Այլ բացատրություն չկա։ Սա հաստատում է մեր վարկածը՝ ոստիկանական համազգեստով կան հանցագործներ, որոնք ղեկավարվում են այլ վայրից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է