Երևանում բախվել են Range Rover-ը, 2 Nissan-ն ու Renault-ն. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Բ-ի վարած Range Rover մակնիշի, 40-ամյա Արթուր Մ-ի վարած Nissan մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Եկատերինա Վ-ի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ՝ 67-ամյա Մարտին Մ-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Renault-ի վարորդը բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Nissan-ի վարորդ Եկատերինա Վ-ն՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների, Nissan-ներից մեկը դեպի Երևան ընթանալիս բախվել է Range Rover-ին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել ծառին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով մյուս ավտոմեքենաներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ