Վրաստանի վարչապետը հայտարարել է` երբ են անդամակցելու ԵՄ-ին
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրամիություն երկրի անդամակցության ժամկետը, այն է՝ 5֊10 տարի, հայտնում է Interfax-ը։
«Վրաստանն իր էությամբ եվրոպական երկիր է, և մենք ունենք ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, որը մեր գլխավոր ծրագիրն է։ Մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք։ Իհարկե մենք իրականացնում ենք այն բարեփոխումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել ենք։ Մենք գիտենք, թե ինչպես իրականացնել մեր երկրի վերափոխումը և այն վերածել իրական եվրոպական պետության»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Այսպիսով՝ մենք մեզ տեսնում ենք Եվրոպայում՝ Եվրամիությունում, 5-10 տարի հետո։10 տարի՝ սա է մեր երազանքն ու ցանկությունը»,- ամփոփել է Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալը բարեփոխումների շարժառիթ կլինի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ