Ոստիկանների ստացած բեկորային վնասվածքները բացառապես ոստիկանների կողմից արձակված արկերի հետեւանքով են. Մանուկյան
ՔաղաքականԵրեկ ոստիկանները անհամաչափ գործողությունների են դիմել, կիրառել են լուսաձայնային նռնակներ, որի հետեւանքով վնասվել են հենց ոստիկանական ծառայողները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ »Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Երեկվա բողոքի գործխողությունները ունեցել են բացառապես խաղաղ բնույթ: Ոստիկաններին կոչ ենք արել, որ ճանապարհը բացեն դեպի Դեմիրճյան փողոց եւ որեւէ պետական շենք գրավելու նպատակ չի եղել: Երեկ ոստիկանները անհամաչափ գործողությունների են դիմել, կիրառել են լուսաձայնային նռնակներ, որի հետեւանքով վնասվել են հենց ոստիկանության ծառայողները: Ոստիկանների ստացած բեկորային վնասվածքները բացառապես ոստիկանների կողմից արձակված արկերի հետեւանքով են, որոնց մեջ մի քանի հանգամանք կա, արկերի ժամկետները, պիտանելիության ժամկետները, հրաման արձակելու բոլոր կանոնակարգումները: Առաջին արձակած արկը պայթել է հենց ոստիկանների շրջանում, դրանից հետո արձակած արկերը անցել են կառավարական ամառանոցների տարածք եւ սա ոչ պրոֆեսիոնալ գործողության հետեւանք են»,- ասել է նա:
«Երեկվա բոլոր կարմիրբերետավորներին պետք էր մտցնել նարկոդիսպանսեր, անհնար է պատկերացնել այն գազազած հայացքները, նույնիսկ կարմիրբերետավորների հրամանատարը չէր կարողանում նրանց հանդարտեցնել, նրանք չէին ենթարկվում ոչ մեկի»,-ասաց նա;
Մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ