Ադրբեջանի ցամաքային զորքերը մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել
Ադրբեջան
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային զորքերի զորամասերում եւ ստորաբաժանումներում մարտական հրաձգությամբ մարտավարական վարժանքներ են անցկացվել, շաբաթ օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Զորավարժություններին ներգրավված մոտոհրաձգային, հրետանային եւ զրահատանկային ստորաբաժանումները համագործակցությամբ ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ ըստ սցենարի հայտնաբերված թիրախները»,- ասվում է ռազմական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Այն հստակեցնում է, որ զորավարժությունների հիմնական նպատակը «հրամանատարների կառավարչական հմտությունները եւ անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելն է, ինչպես նաեւ ստորաբաժանումների միջեւ փոխգործակցությունը բարելավելը»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ