Քոչարյանին ու Սաղաթելյանին ես էլ չեմ սիրում. ինչո՞ւ պետք է քաղաքական գործիչներին սիրել. Արմեն Ալավերդյան
Քաղաքական
Եթե ձեզ համար մեկ է Շուշին, Հադրութը, Մասիսը, Կարսը, ուրեմն շատ ճիշտ բան եք անում, որ չեք գալիս, դու այստեղ անելիք չունեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը։
«Եթե ձեր սիրտը ցավում է, ձեր աչքերն արցունքներով են լցվում, երբ տեսնում եք Մասիս սարը, ապա եկեք այստեղ։ Չեք գալիս, որովհետեւ չեք սիրում Քոչարյանին, Սաղաթելյանին, ես էլ չեմ սիրում, ինչո՞ւ պետք է քաղաքական գործիչներին սիրել, նրանք գործ անելու համար են, իսկ մենք պետք է պահանջենք, որ նրանք հայրենասեր կերպով այդ գործն անեն։ Երբ փոքր էի, տատիկս պատմում էր ինձ Արեւմտյան Հայաստանի մասին, ես մոտ կես դար այդպես էլ չհասկացա՝ էդ ոնց եղավ, որ այդ մեծ Հայաստանը դարձավ մի փոքր Հայաստանի Հանրապետություն, հիմա արդեն հասկանում եմ։ Ես չեմ ուզում, երբ երեխաներս մեծանան, հարցնեն՝ ինչու կորցրինք Գյումրին, Մեղրին կամ Երեւանը, որ ասեմ՝ դե հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով էի զբաղվում, թեքահարթակներ կառուցելով էի զբաղվում եւ այլն»,- ասաց Արմեն Ալավերդյանը։
Ալավերդյանը՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ասաց, որ ապշած է ՀԿ-ների անտարբերության վրա. «Ուղղակի բռնությունն օքե՞յ ա ձեզ համար, կանանց պաշտպաններ, մի հատ գռեհիկ խոսք է հնչում ինչ-որ գործչի կողմից, ոգեւորվում եք, ստատուսներ եք գրում, հիմա երբ ոստիկանը երիտասարդ աղջկա ինտիմ մասին է ձեռք գցում, օքե՞յ է, դե բա դատապարտեք, գոնե ասեք՝ չի կարելի»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ