Երեկվա ոստիկաններից շատերը ոստիկաններ չէին․ նրանք լինելու են մեղադրյալ, ամբաստանյալ, հետո էլ դատապարտյալ․ Վարդևանյան
Քաղաքական
Երեկվա իրադարձությունը ոստիկանների սադրանքն էր, Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ոստիկանությունը, նրա խոսքով, այդքան բռնի ուժի գործադրումից, հատուկ միջոցների կիրառումից հետո էլ չկարողացավ կոտրել պայքարի դուրս եկածների կամքը․ նրանք երեկ եկան Ֆրանսիայի հրապարակ ու շարունակեցին հանրահավաքը։
«Մենք պահանջատեր ենք։ Երեկվա իրադարձությունը, ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տված Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու դրա արդյունքը այն էր, որ մենք ավելի շատացանք, ավելի ուժեղ դարձանք։ Թող ոստիկաններն էլ տեսնեն ու հասկանան՝ այստեղ վախեցող չկա։ Հայը ծնկի չի գալու, ու մենք մեր պայքարից նահանջ չենք ունենալու»,- շեշտեց Արամ Վարդևանյանը։
Նա նաև նշեց՝ բռնություններ գործադրած ոստիկաններն անպայման պատասխանատվության են ենթարկվելու։
«Երեկվա ոստիկաններից շատերը ոստիկաններ չէին, դա փաստ է։ Նրանք ասեմ՝ ինչ կարգավիճակներ են ունենալու և հիշվեն՝ մեղադրյալ, ամբաստանյալ, հետո էլ դատապարտյալ, ու վերջ»,- ասաց Վարդևանյանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է